Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հունիսի 19-ին՝ ժամը 13.40-ին, ահազանգ է ստացվել, որ հունիսի 18ին-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, քամուց պոկվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Միրոյան փողոցի թիվ 30 տան պատշգամբի տանիքը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել է Ս. Մ.-ին տան պատկանող պատշգամբի տանիքի պլաստմասե թիթեղները (մոտ 50 քմ):
Նույն օրը քամուց պոկվել են նաև Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կլպեյան փողոցի թիվ 25 տան և անասնագոմի տանիքները:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց մասամբ վնասվել է Հ. Ն.-ին պատկանող տան (մոտ 15 քմ) և անասնագոմի տանիքները (մոտ 43 քմ):