|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունվարի 19-ին, ժամը 12:11-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում ս. թ հունվարի 19-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, քամուց վնասվել է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց վնասվել են Տիգրան Պետրոսյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքի երկաթյա թիթեղները (մոտ 30 քմ) և 118-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքի ազբոշիֆերը (մոտ 90 քմ):
Գյուղապետարանում կազմվել է հանձնաժողով վնասի չափը պարզելու համար: