|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Իտալիայի Նեապոլ քաղաքում ավարտվեցին 30-րդ Ուսանողական խաղերը:
Մեր հավաքականը 57 երկրների պայքարում զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը: 35-րդ տեղը Հայաստանի հետ բաժանեցին Հյուսիսային Կորեան, Կիպրոսը, Նոր Զելանդիան և Էստոնիան:
Հայ մարզիկները նվաճեցին 2 մեդալ՝ չեմպիոն դարձավ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ):
Հայաստանը Իտալիայում ներկայացրին 14 մարզիկներ՝ 7 մարզաձևում:
Ընդհանուր առմամբ՝ Ուսանողական խաղերին մասնակցեցին 160 երկրի ավելի քան 10.000 ուսանող-մարզիկներ: