|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում բնակվող Արփինե Թումանյանը ընտանիքի հետ հեռացել է Թուրքիայից: Մայիսի 31-ին երկու դիմակավորված անձի կողմից Արփինեն դանակահարվել էր, իսկ հանցագործները փախչելու պահին գոռացել են` դա դեռ սկիզբն է, և թողել վիրավորական արտահայտություններով գրություն` «Գյավուրներ, ռադ եղեք»:
Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Արփինեն ապաքինվել էր, սակայն որոշել էին լքել Թուրքիան: Թուրքական Artı TV-ին հայտնում է, որ ընտանիքը, գտնվելով սպառնալիքների տակ, հեռացել է երկրից:
Դեպքին անդրադարձել է ԹԱՄԺհայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Հղում անելով վերոնշյալ հեռուստաընկերությանը` նա նշել է. «Արփինեի վրա կատարված` ատելությամբ լի հարձակումից անցել է 40 օր: Չնայած բոլոր մարմիններին մեր կողմից արված կոչերին` հանցագործներին չեն ձերբակալել: Հասարակությունն անհրաժեշտ ընկալունակություն չցուցաբերեց: Ամաչում եմ, որ Թումանյան ընտանիքին չեմ ասել` մի' գնացեք: Ատելությունը դարձյալ հաղթեց»: