|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նոյեմբերի 17-ին «Լոնդոն» բարում դանակահարված սիրիահայ երիտասարդներից մեկը` Շանթ Քոչյանը, երեկ դուրս է գրվել Առաջին համալսարանական հիվանդանոցից, նրա վիճակը բժիշկները գնահատել են նորմալ:
Yerkir.am-ի տեղեկություններով` մյուս դանակահարվածին` Րաֆֆի Բարդաքչյանին, այսօր կրկին տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների խոսքով` Րաֆֆիին հանգիստ է հարկավոր, իսկ հիվանդասենյակում այցելությունները շատ են: Այսօր բժիշկները ռենգեն ուսումնասիրության են ենթարկել նրա թոքերը և պարզել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն միաժամանակ արձանագրել են, որ բավականին ժամանակ է անհրաժեշտ վերջնական ապաքինման համար:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնել էին, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախաքննություն է ընթանում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
