Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երբ խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ նշելով, թե ինչու այսօր չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանի նախագահը ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննության ընթացքում:
Հավելենք, որ նման միջնորդությամբ հանդես էր եկել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ պատճառաբանելով Ռշտունու՝ ավելի վաղ ԶԼՄ-ներով ներկայացրած տարբեր դիրքորոշումները, մասնավորապես` դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը համաձայն լինելու վերաբերյալ:
Նշենք նաև, որ, բացի Ռշտունուց, լրագրողների հարցերին պատասխանելուց հրաժարվեց Արմեն Դանիելյանը, որը հայտնի է ՀՀ երկրորդ նախագահի գործից: