|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մահացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Անատոլի Բենիամինի Մաթևոսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից:
«Խորը ցավով տեղեկացանք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Անատոլի Բենիամինի Մաթևոսյանի անժամանակ մահվան մասին։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Մաթևոսյանների ընտանիքին և հարազատներին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 1), hուղարկավորությունը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, Շահումյան գերեզմանատանը»,- ասված է հաղորդագրության մեջ: