Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը երկրում սահմանադրական ճգնաժամ չի տեսնում։ «Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմ նախագահ, լեգիտիմ անդամներ և լեգիտիմ դատավորներ»,- լրագրողների հետ զրույցում նա:
Ըստ նրա` իրավունքի վեճ չկա, քաղաքական շահերի խնդիր է: «Եվ ես այդ կարծիքին եմ եկել հենց Սահմանադական դատարանի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի ընտրվելու օրը, երբ նա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը քաղաքական ընտրություն է»,- նշեց նա:
Դառնալով Գրիգորյանի` ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվելու հայտարարությանը` պատգամավորը շեշտեց, որ ոչ ոքի արգելված չէ երազել ու երևակայել: «Ես էլ կարող եմ հայտարարել, որ Գվատեմալայի կամ Վենեսուելայի նախագահն եմ, հետո՞։ Բա կոռեկտությունը։ Ինքն առայժմ առերևույթ լեգիտիմ դատավոր է»,- ասաց նա։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ իշխանությունն ամեն ինչ անում է ՍԴ նոր դատավորների ընտրությունն իրականություն դարձնելու համար, Պետրոսյանը նշեց. «Այստեղ քաղաքական դիրքավորումների խնդիր կա, քանի որ օրենսդիր իշխանությունը, վճռորոշ ձայների մեծամասնությամբ, պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, գործադիրում ձայները միանձնյա են ապահովում, մնացել է դատական իշխանությունը։ Վահե Գրիգորյանն ասում է, որ սա քաղաքական ընտրություն է, հետևաբար՝ ՍԴ-ն քաղաքական մարմին է, սա խայտառակություն է աշխարհի առաջ։ Վահե Գրիգորյանը կարող է այսօր նամակ գրել, վաղն էլ՝ պոեմ, դառնալ վիպասան»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։