կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-27 18:05
Առանց Կատեգորիա

Իմքայլական պատգամավորը մանիպուլյացիա է անում

Իմքայլական պատգամավորը մանիպուլյացիա է անում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի` միաժամանակ ընդգծելով, որ պատգամավորները չեն ցանկանում աշխատավարձի բարձրացում:

«Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի։ Օրինակ, ԱԺ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի 10 -ապատիկի չափ աշխատավարձ, նախարարները՝ 12-ապատիկի չափ։

Բազային աշխատավարձն էլ իր հերթին որոշվում է ըստ նվազագույն աշխատավարձի մեծության։ Այն պետք է լինի նվազագույն “կեղտոտ” (ներառյալ եկամտային հարկը) աշխատավարձի 80%-ից 120% միջակայքում։

Հիմա տեսեք
Նվազագույն աշխատավարձը այսօր 55 հազար դրամ է։ Հարկերը ներառյալ՝ 71.4 հազար դրամ։
Բազային աշխատավարձը այդ գումարի 92.6%-ն է՝ 66 140 դրամ, ինչն էլ դրված է պետական բյուջեով աշխատավարձի ֆոնդի հաշվարկման հիմքում։

Հիմա ի՞նչ կլինի, եթե նվազագույն աշխատավարձը 55 հազարից դառնա 68 հազար դրամ և մնացածը մնա նույնը։
Նվազագույն աշխատավարձի մեծությունը կդառնա 81.8 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը)։
Ըստ այդ, բազային աշխատավարձը պետք է լինի 75.7 հազար դրամ (81.8 հազարի 92.6%-ը)։ Ու ըստ այդ էլ պատգամավորը կստանա ոչ թե 661.4 հազար դրամ, այլ՝ 757 հազար դրամ։

Մենք չենք ուզում մեր աշխատավարձը բարձրացնելSmile Ինչպես նաև մյուս բարձրաստիճան պետական պաշտոնյաներինը։ Մենք ուզում ենք, որ այն մարդիկ, ովքեր նվազագույն սպառողական զամբյուղից ցածր են ստանում, միայն իրենք օգտվեն։

Դրա համար 68 հազարը մեզ համար ընդունելի կլինի միայն այն դեպքում, երբ բազային աշխատավարձի չափը չի փոխվի։ Կարծում եմ՝ այս հարցում մեր և կառավարության մոտեցումները նույնն են»: 

Փաստորեն Թունյանը ասում  է, որ  պատգամավորները չեն ցանկանում աշխատավարձի բարձրացում, դրա փոխարեն թող բարձրանա նվազագույն աշխատավարձը: Իրականում պատգամավորը մանիպուլյացիա է անում, քանի որ եկամտային հարկի համահարթեցման օրենսդրական փոփոխությամբ իշխանական վերնախավը բարձրացրեց սեփական աշխատավարձերը՝ նվազեցնելով հարկերը: Համահարթեցմամբ՝ վարչապետի աշխատավարձը բարձրացավ 55 333 դրամով, ԱԺ նախագահինը՝ 52 026 դրամով, փոխվարչապետինը՝ 43 759 դրամով, նախարարներինը՝ 32 184 դրամով, իսկ պատգամավորներինը՝ 25 570 դրամով: Մինդեռ այսօր կառավարությունը քննարկում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել 13 000 դրամով: