կարևոր
3481 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-06 14:31
Հասարակություն

Ի՞նչ է, մեկ անձնագիր ունենալով երկու պետությունների քաղաքացի՞ ենք եղել․ սա մանիպուլյացիա է․ արցախցի

«30 տարիների ընթացքում Արցախից բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են և սկսել են ապրել Հայաստանում և չկա որևէ մարդ, որ պաշտոնապես դիմում է գրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,-այս մասին ասուլիսի ժամանակ նշեց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

«Սա ի՞նչ է նշանակում, մենք մեկ անձնագիր ունենալով երկու պետությունների քաղաքացի՞ ենք եղել: Սա մանիպուլյացիա եմ համարում: Վաղը կարող են որոշում ընդունել, որ այն մարդիկ, որոնք փախստականի կարգավիճակ չունեն, այս-այս ծրագրերից չեն օգտվում: Բացի դրանից նրանք ստիպված են լինելու իրենց 070 կոդով անձնագրերը փոխելու, քանի որ չունեն չունեն փախստականի փաստաթուղթը եւ իրենց անձնագրերը արտասահմանում անվավեր են: Այսինքն չեն կարող թեկուզ 5 օրով դուրս գնալ-գալ: Սա այդ մարդկանց իրավունքների ոտնահարում է»,-ասաց նա:

Իր հերթին «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ Վարչության անդամ Գեղամ Միքայելյանն, անդրադառնալով արցախցիների աշխատանքի հետ կապված խնդիրներին, ասաց. «Արցախիցները շատ են ուզում աշխատել, բայց աշխատանք չկա: Անգամ պահեստազորի գնդապետն ուզում է շատ ցածր վարձատրվող աշխատանք գտնի, բայց չկա: Ցավալի է, բայց կասկած կա, որ արցախցիների շատ մեծ արտագաղթ կլինի Հայաստանից, իսկ արցախցիների հեռանալը Հայաստանի համար կլինի ավելի մեծ կարուստ, քան Արցախի ժամանակավոր անկումը»:

Մանրամասն՝ տեսանյութում