կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 13:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու որպես ի՞նչ ես պահանջում իմ հրաժարականը․ իմքայլական պատգամավորը՝ գերու ծնողին

Ձեր և Ալեն Սիմոնյանի հրաժարականն ենք պահանջում՝ ըստ Yerkir.am-ի իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանին ասացին գերիների ծնողները, որոնք ԱԺ մուտքի առջև բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների հասցեին վարկաբեկիչ արտահայտությունների համար։  

«Դու որպես ի՞նչ ես պահանջում իմ հրաժարականը»,- հայտարարեց Գուրգեն Արսենյանը։

«Որպես ծնող, որ՝ ոչ մի բան չի արվել, արդյունք չտեսնելու համար»,- պատասխանեց գերու հարազատը։

Մեկ այլ ծնող ասաց՝ պահանջում եմ ձեր հրաժարականը որպես թույլ իշխանություն։

Ի՞մ՝ Գուրգեն Արսենյանի՝ հետաքրքվեց իմքայլական պատգամավորը։

Բոլորի՝ պատասխանեց ծնողը։

Հիշեցնենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները երեկ՝ մինչ ուշ երեկո, փակ էին պահել Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը եւ պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար: Գերիների եւ անհետ կորածների հարազատները նշել էին, որ պատրաստվում են փակ պահել փողոցներն այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի: Նշենք, որ նրանց վրդովեցրել էր երեկ  համացանցում տարածված տեսանյութը, որում Ալեն Սիմոնյանը գերիներին համարում է դասալիքներ և ասում, որ գերիներն իր համար չկան:

Մանրամասն՝ տեսանյութում․