Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկանում եմ կոչ անել կառավարության անդամներին` հարգանքով վերաբերվել խորհրդարանին և պատգամավորներին. խորհրդարանի արտահերթ նիստում ԱԺ-ի 24-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնելու քվեարկությունից առաջ ասաց խորհրդարանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Պատգամավորն անդրադարձավ խորհրդարանի և կառավարության աշխատանքի ռեժիմի հարցին, որովհետև, նրա խոսքով, կառավարությունից խորհրդարանականների քննարկմանն են ներկայացվել մի քանի ծավալուն օրենսդրական փաթեթներ, որոնց քննարկման և ուսումնասիրման համար նրանք ընդամենը 2-3 օր ունեն։
«Կան դեպքեր, երբ օրինագիծը 1,5 ամիս մնում է կառավարությունում և հաստատումից հետո գալիս խորհրդարան։ Ես ձեզ խնդրում եմ` խորհրդարանին մի փոքր ավելի հարգանքով վերաբերվեք, քանի որ առանց պատշաճ քննարկման այս կամ այն օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր հետևանքների, քան դրանց ուշացած քննարկումն ու հաստատումն է»,- նշեց Թունյանը։
Պատգամավորի կարծիքով` իրենց ավելի շատ ժամանակ է պետք օրինագծերի քննարկման համար, քանի որ նման ձևով կկարողանան ինչպես հարկն է որոշել դրանց բոլոր առկա ռիսկերը, ինչպես նաև դրական ասպեկտները։
«Ես նաև խոստանում եմ, որ ապագայում` արդեն աշնանային նստաշրջանից հետո, անկախ այն բանից, թե որքան շտապ կլինի այս կամ այն օրինագիծը, եթե այն չներկայացվի Ազգային ժողով ժամանակին, անձամբ գործընկերներիս կոչ կանեմ արգելափակել ձեր առաջարկած օրինագիծը»,- եզրափակեց Թունյանը: