կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-30 17:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք գնացե՞լ եք սահմանները, տեսե՞լ եք ինչ են անում․ Արման Թաթոյանը՝ իմքայլական պատգամավորին

Իմքայլական Մարիա Կարապետյանը ԱԺ-ում ագրեսիվ պահվածքով փորձեց մեղադրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին սահմանային վիճակով պայմանավորված՝ կեղծ տագնապ տարածելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ հետհայաց ո՞նց եք գնահատում ձեր՝ հավելյալ տագնապ տարածելը, որ տեղի է ունենում ինչ-որ մի  գործընթաց, որ այլևս հնարավոր չի լինելու հետ շրջել»,-հարցրեց իմքայլական պատգամավորը։

Արման Թաթոոյանը համբերատար լսեց նրա ելույթը և պատասխանեց։

«Տիկին Կարապետյան, խնդրում եմ այլևս «մեդիա տեռոր» և նման բաները ինձ հետ չկապել՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանը ապաքաղաքական պաշտոնատար անձ է, հաստատությունն էլ ապաքաղաքական է։ Դուք ինչ-որ տարաձայնություններ եք նշում, ես նման կատեգորիաներով չեմ շարժվում, ես կատարում եմ իմ աշխատանքը»,-ասաց Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ Մարիա Կարապետյանի ընկալումը չի կարող իրեն կանգնեցնել, որ իր աշխատանքը չկատարի, անգամ եթե լինեն տարաձայնություններ․ օմբուցմանի դերն էլ հենց այդ է, որ, եթե անգամ կան տարաձայնություններ, եթե դա պահանջում է մարդու իրավունքների պաշտպանությունը, պետք է գնալ առաջ թե՛ հրապարակային հայտարարություններով, թե՛ գործնական աշխատանքով։

«Ինչ վերաբերում է GPS-ին կամ Google քարտեզին, ճիշտ եմ ասել՝ մինչև հիմա էլ այդպես է, դուք գնացե՞լ եք սահմանները, տեսե՞լ եք ինչ են անում։ Ես ընդամենը վերջերս էի այնտեղ․ մեր զինվորականի հետ կանգնած ենք, միացնում են՝ մետրերով ասում է՝ սա ստեղ է, սա այնտեղ է։ Իրենք լայնորեն կիրառում են՝ դա մեխանիկական մոտեցում է կոչվում։ Անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ եթե իր ասածը իմքայլական պատգամավորը հաշվի չի առնում, ինքն առաջարկում է միասին գնալ սահմանային մի բնակավայր, որտեղ հենց իրենք կտեսնեն՝ մարդիկ ինչ անորոշության մեջ են այդ առումով, և նաև դա է խնդիրների հանգեցնում։

Մանրամասն՝ տեսանյութում․