կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-27 17:15
Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս մեկնեցաւ Կիպրոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս մեկնեցաւ Կիպրոս

Այսօր՝ Հինգշաբթի, 27 Յունիս 2019-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս միօրեայ այցելութեամբ կը մեկնի Կիպրոս: Վեհափառ Հայրապետը Կիպրոսի մէջ հանդիպում պիտի ունենայ Հանրապետութեան նախագահին, Կիպրոսի Ուղղափառ եկեղեցւոյ հոգեւոր պետին, Կիպրոսի Հայոց թեմի Կաթողիկոսական Փոխանորդին եւ ազգային իշխանութեան հետ:

Սոյն այցելութեան Նորին Սրբութեան կ'ընկերանան Լիբանանի հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան տիար Յակոբ Բագրատունի եւ գաւազանակիր Հոգշ. Տ. Յովակիմ Աբղ. Բանճարճեան:

Հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-յի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: