Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով հանձնաժողովն առաջարկել է վերադարձնել ՌԴ-ին նրա լիազորությունները` մի քանի պայմանով. հայնում է Газета.ру-ն:
Այսպես` ռուսական պատվիրակությունը պետք է առանց քաշքշուկների վերադառնա մոնիթորինգային և այլ հանձնաժողովների հետ համագործակցությանը և և կառուցողական երկխոսության մեջ մտնի իր պարտականությունները կատարելու հարցով: Բացի այդ` ՌԴ-ն պետք է ազատ արձակի 24 ուկրաինացի նավաստիների և մուծումներ կատարի Եվրոպայի խորհրդի բյուջե:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ-ն երեկ կայացած նիստում կողմ քվեարկեց կանոնակարգային կոմիտեի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցին, որում բանաձև է ներառված, որը թույլ է տալիս Ռուսաստանին մասնակցել հունիսյան նստաշրջանին: Կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ` 62-ը, 10-ը ձեռնպահ են մնացել:
Դրանից հետո ՌԴ-ն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու հայտ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը 2014-ի ապրիլին Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված զրկվել է քվեարկության իրավունքից ր այլ լիազորություններից: