կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-14 23:51
Քաղաքական

Ինչո՞ւ է Հայաստանում ամեն ինչով զբաղվում ԱԱԾ-ն․ պարզաբանում է Արթուր Վանեցյանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և անվտանգության ծառայության աշխատանքին վերաբերող հարցերին։

Արթուր Վանեցյանը նշել է, որ կա մարդկանց փոքր խումբ, որը որոշել է թիրախավորել ԱԱԾ-ին, հենց նրանց էլ ԱԱԾ-ն հետևում է. S

«Ովքեր թիրախավորում են ԱԱԾ-ին, ովքեր բացասական են խոսում ԱԱԾ-ի մասին, շատ դեպքերում, ակհայտ կեղծ տեղեկություն են տարածում ԱԱԾ-ի և իմ մասին, այդ մարդիկ, որոնք զբաղվում են նմանօրիանկ գործունեությամբ, պետք է հաշվի առնեն, որ եթե գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են և ինչ-ինչ նպատակներով թիրախավում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն դրա մասին իմանում է, ուղղակի չի բարձրաձայնում»,- ասել է նա:

Հարցին, թե ինչու է տպավորություն ստեղծվում, որ ԱԱԾ-ն ամեն ինչով զբաղվում է, Վանեցյանը պատասխանել է, որ ԱԱԾ-ի մասին օրենքի մեջ գրված լիազորությունների շրջանակից չեն անցնում:

«Որ օրը մենք անցնենք մեր լիազորությունների շրջանակը, համոզված եղեք, որ անմիջապես դրա մասին մեզ կտեղեկացնեն և գործընթաց կսկսեն, որ պատասխանատվության ենթարկեն»,- նշել է նա: Նրա խոսքով՝ նման տպավորություն ստեղծվում է, քանի որ իրենց կատարած աշխատանքն ուշադրության կենտրոնում է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։