|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ազգային հավաքականի նախկին, եւ «Գանձասար-Կապան»-ի ներկայիս դարպասապահ Գևորգ Կասպարովը հայտարարել է առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո ձեռնոցները մեխից կախելու մասին: Այս մասին 38-ամյա Կասպարովը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«2019-20 մրցաշրջանը կլինի վերջինը, որպես ֆուտբոլիստ։ Հույսով եմ , որ հաջող մրցաշրջան կլինի իմ ու թիմիս համար», - գրել է ֆուտբոլիստը:
Հայաստանի ազգային հավաքականում Կասպարովը նորամուտը նշել է 2005 թվականին: Հավաքականի կազմում վերջին հանդիպումն անցկացրել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, Ալբանիայի ընտրանու դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղում (0-3)