|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ղրիմի Սևաստոպոլի դելֆինարիումի հրդեհը ոչնչացրել է շենքի որոշ մասը, տեղեկացնում է «РИА «Новости»-ն:
Նշվում է, որ կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է դելֆինարիումի տանիքը, ենթակառուցվածքների մի մասը, ինչպես նաև տարածքում գործող հուշանվերների խանութները:
Նախնական տվյալներւ համաձայն` հրդեհը տեղի է ունեցել մայիսի 25-ի առավոտյան` ժամը 07.00-ի սահմաններում: Պատճառների մասին դեռևս չեն հաղորդվում:
Հավելվում է նաև, որ կաթնասունները չեն տուժել, չնայած այն բանին, որ միջադեպի պահին նրանք գտնվում էին հրդեհի օջախից ընդամենը 10 մետր հեռավորության վրա:
Այս պահին կրակն արդեն մարվել է: Դեպքի վայրում են իրավապահները` հրդեհի պատճառը պարզելու նպատակով: