Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ՃՈ արտաբյուջետային միջոցներին ուղղություն տալու մասին հարցը: Մասնավորապես` առաջարկվում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի միջոցներից` ճանապարհային տեսախցիկներից ու արագաչափերից հավաքագրվող գումարից 500 միլիոն դրամը ուղղել բնակարանի կարիք ունեցող զոհված և առաջին, հետագայում` երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող` բնակարանի կարիքավոր զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների թվաքանակը կազմում է 2000, որից 2017-ին պետական բյուջեով հաստատված 500.000,0 հազ. դրամ հատկացումների շրջանակներում նախատեսվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրել 62 ընտանիքների կամ հաշվառման մեջ գտնվողների 3,1%-ին:
Նախատեսված է ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված հատկացումների ավելացում 1.000.000,0 հազ. դրամով, որը կապահովի ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ժամկետների կրճատումը:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող` զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացողների թվաքանակը ավելացվելու է 142-ով (հաշվարկները կցվում են)` հասցնելով 304-ի կամ կարիքավորների 15,2%-ի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Շատ լավ գործ է»: