|
Փոխարժեքներ
16 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Իրանական բանակի հրամանատարի օգնական Հասան Սեյֆին հայտարարել է, որ մտածող ամերիկացիները և ԱՄՆ «փորձառու զորահրամանատարները» դժվար թե թույլ տան Վաշինգտոնի «ծայրահեղական տարրերին» պատերազմ սկսել. հայտնում է РИА Новости-ն` Mehr-ին հղումով:
«Մենք համոզված ենք, որ ողջամիտ ամերիկացիները և նրանց փորձառու զորահրամանատարները թույլ չեն տա ծայրահեղական տարրերին հայտնվել մի իրավիճակում, որից դժվար կլինի դուրս գալ, ուստի նրանք պատերազմ չեն սկսի»,-ասել է նա գործակալությանը:
Սեյֆիի խոսքով` Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել իրենց երկիրր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մտադիր է զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք` Իրանի հետ հարաբերություններում լարվածության ֆոնին: