|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է «արձանագրել» բնակչության շրջանում վստահության ներկայիս մակարդակը, դրա համար նա պետք է մինչև վերջ տանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը: Նման կարծիք РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է փորձագետ, Կովկասի խնդիրների կենտրոնի աշխատակից Վադիմ Մուխանովը:
Ըստ նրա` իր քայլերով Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ չի մոռանում իր խոստումների մասին իշխանության գալուց հետո:
«Հենց մոռանա Քոչարյանի գործի մասին, նրա հանդեպ վստահության մակարդակը արագ կընկնի, իսկ նա չի կարող դա թույլ տալ, քանի որ մտադիր է երկար մնալ քաղաքականությունում»,- ասել է փորձագետը:
Մուխանովի կարծիքով` Փաշինյանի կոչը չի կարելի անվանել վարչապետի կողմից դատարանի վրա ուղղակի ճնշում, սակայն նրա հայտարարություններն արդեն ազդում են երկրում հասարակական-քաղաքական կարծիքի վրա: