Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոնական բանկը այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել, որում հերթականությամբ ներկայացնում է, թե ինչ քայլեր է ձեռնարկել դրամի կտրուկ արժեզրկման շրջանում: Թվարկված միջոցառումներից առավել հետաքրքիր էր, թե ինչ քայլեր է նախաձեռնել ԿԲ-ն դեկտեմբերի 17-ին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր ֆինանսական շուկայում ստեղծված վիճակը, իսկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ասուլիս էր հրավիրել` վստահեցնելով, որ դոլարը գերարժեւորված է, ինչի հիմնական պատճառը խուճապն է:
Այս երկու իրադարձություններից անմիջապես հետո` դեկտեմբերի 18-ի առավոտյան, դրամը կտրուկ արժեւորվեց, և բոլորի մոտ մնացին բազմաթիվ հարցեր, թե այդ ինչ հրաշք տեղի ունեցավ մեկ գիշերվա ընթացքում: Նախքան այդ ԿԲ-ն իրականացնում էր դոլարի ամենօրյա վաճառքներ` փորձելով տալ բանկերին այնքան քանակության դոլար, որքան նրանց անհրաժեշտ է: Սակայն երբ այս մոտեցումը նույնպես չշտկեց ստեղծված վիճակը, Կենտրոնական բանկն այլ միջոցառումներ ձեռնարկեց:
ԿԲ հաղորդագրության մեջ ասված է. «2014թ. դեկտեմբերի 17-ին Կենտրոնական բանկը գնաց ավելի կոշտ քայլերի՝ կրկնակի բարձրացնելով արտարժույթով ներգրավված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման նորմատիվի պահանջը 12%-ից 24%-ի: Կենտրոնական բանկը սկսեց առևտրային բանկերին տրամադրել իրացվելիություն կարճաժամկետ արժութային սվոփ գործիքների միջոցով՝ փողի ընդհանուր պահանջարկը բավարարելու նպատակով»:
Այսպիսով` Կենտրոնական բանկը ստիպեց բանկերին երկու անգամ շատ դոլար պահուստավորել, մյուս կողմից էլ ապահովեց նրանց արժութային սվոփներով, որպեսզի շուկայում առաջարկ-պահանջարկի խնդիր չառաջանա: Բացի այդ` դեկտեմբերի 19-ին ԱՄՀ-ն հավանության է արժացնում Հայաստանի հետ երկարաժամկետ ֆինանսավորման ծրագրի վերանայումը` հնարավորություն տալով Հայաստանին ստանալ ԱՄՀ վարկի հերթական մասնաբաժինը: Իսկ երբ դրամի արժեզրկումը կանխվեց, և շուկայում ստեղծված խուճապը մեղմվեց, Կենտրոնական բանկը պարտադիր պահուստավորման նորմատիվը նվազեցրեց 4 տոկոսով` սահմանելով այն 20 տոկոս: