Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ»-ը գրում է․ «Լուծման տարբերակը դիվանագիտությունն է: ՀՀ իշխանությունը պետք է վարի իր թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բանակցություններ վարել հայկական պետությունների կողմից, մինչդեռ քանիցս էր հայտարարել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, քանի որ Արցախի ժողովուրդն իրեն վստահության քվե չի տվել բանակցելու համար, Վիտալի Բալասանյանը հիշեցնում է՝ Արցախի իշխանությունների հետ բանավոր պայմանավորվածությունների համաձայն, ստացել է լիազորություն, որ մասնակցի բանակցություններին և առաջ մղի Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցը:
Հարցին՝ տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությունից հետո, առաջնագծում կրակոցները նվազել էին, մինչդեռ, վերջին շրջանում, կրկին ակտիվացել են, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ այդ վերելակային պայմանավորվածությունը, ես չգիտեմ՝ ինչի մասին էր, չգիտեմ՝ ինչ են պայմանավորվել: Այնքանով, որքանով լսել ենք: ՀՀ-ից պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չենք ստացել»: Ապա, ադրբեջանական կողմի տևական պասիվությունը մեր զրուցակիցը պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանն իր առաջնագիծն էր ամրացնում: Վերելակային պայմանավորվածությունը, ըստ նրա, միանշանակ, հօգուտ Ադրբեջանի էր»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: