|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնած «վերելակային հեղափոխության» գործընթացում անհամապատասխանություններ են հայտնաբերվել: Մինչ այդ նշենք, որ փոխարինման ենթակա վերելակները խմբավորվել են չափաբաժիններով՝ ըստ վարչական շրջանների: Հասցեների ընտրությունը կատարվել է՝ վարչական շրջանների կողմից ներկայացված փոխարինման առաջնահերթությունների հիման վրա:
Պարզվում է, սակայն, վերելակների փոխարինման առաջնահերթությունների ընտրանքը վարչական շրջանների կողմից կատարվել է առանց համապատասխան չափորոշիչներ սահմանելու: Բացի այդ, քաղաքապետարանի հայտարարության հրավերում նշված չի եղել խորանի խորությունը, եւ որոշ տեղերում սխալ է նշված վերին հարկի բարձրությունը: Ավելին, ըստ կնքված պայմանագրի՝ «ՌաֆելԳրիգ» ընկերությունը պարտավորվել է փոխարինված վերելակների տեղադրումից հետո 12 ամիս իրականացնել տեխնիկական սպասարկում: Հաշվեքննիչ պալատի կողմից ուսումնասիրվել են Էրեբունի վարչական շրջանի «Արգիշտի» համատիրության բազմաբնակարան շենքերում փոխարինված 16 վերելակների անձնագրերը:
Պարզվել է, որ բոլոր անձնագրերում տեխնիկական սպասարկման աշխատանքների գրանցման համար նախատեսված էջերում համապատասխան գրառումները բացակայում են: Ի դեպ, տեխնիկական սպասարկման աշխատանքների արժեքը ներառված է պայմանագրի մեջ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում