կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-08 10:54
Տարածաշրջան

Թուրքական իշխանությունները թիրախավորել են ընդդիմությանն աջակցող արվեստագետներին

Թուրքական իշխանությունները թիրախավորել են ընդդիմությանն աջակցող արվեստագետներին

Թուրքիայի նահագահի աշխատակազմի արխիվային վարչության նախագահ Մուհամեդ Սաֆին մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ ընտրված, սակայն Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից մայիսի 6-ին ընտրությունները չեղյալ հայտարարելու արդյունքում մանդատից զրկված` գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին սոցցանցերում իրենց աջակցությունը հայտնած արվեստագետների և հասարակական գործիչների ցուցակ է կազմել: Նա այդ մասին տեղեկացրել է իր թվիթերյան էջում:

ԲԸՀ-ի որոշումից հետո սոցցանցերում թուրք քաղաքական, հասարակական գործիչներն ու արվեստագետները արշավ են սկսել` ի պաշտպանություն Իմամօղլուի` հրապարակումներում նշելով  #herşeygüzelolacak (ամեն ինչ լավ է լինելու) հեշթեգը: Սաֆին էլ, իր հերթին, թվիթերի էջում հրապարակել է ցուցակը` նշելով «Գրանցում» բառը. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:

Սաֆիի այս գրառումը մեծ արձագանք է գտել, ինչից հետո նա ստիպված է եղել փակել իր էջը: