|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հրավերին` ձնագնդի խաղալ և առաջին ձյունը շնորհավորել, արձագանքեցին պատգամավորներ Մարգարիտ Եսայանն ու Հովհաննես Սահակյանը: Մինչև «ձնեմարտի» մեկնարկը լրագրողներին ընդառաջ եկան ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ովքեր, սակայն, հրաժարվեցին մասնակցել խաղին:
Այդուհանդերձ, մի քանի լրագրողներ և պատգամավոր Հովհաննես Սահակյանը հասցրեցին «ձնով խփել» նրանց: Մասնավորապես` Հովհաննես Սահակյանը Լևոն Զուրաբյանին «ձնելուց» հետո կատակեց. «Առաջին հարվածը` իշխանությունից»: Ի պատասխան, ՀԱԿ խմբակցության ղեկավար Զուրաբյանն ասաց. «Մենք ձեր հարվածին այլ կերպ կպատասխանենք»: