Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական վարահսկողությունը նվազել է, իսկ պետությունն իր ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
«Կառավարության ենթակայությամբ գործող աշխատանքի և առողջապահության պետական տեսչությանն է վերապահված աշխատողների իրավունքների պետական վերահսկողություն իրականացնել, բայց դրա վերահսկողությունից մի շարք ոլորտներ դուրս են մնում, օրինակ` աշխատողի հանգստի, աշխատանքային հստակ ժամեր ու ռեժիմ ունենալու, աշխատանքի ընդունման իրավաչափության իրավունքները և այլն: Սա ցավալի փաստ է, հատկապես այն դեպքում, որ մեր երկում բավական ցածր է աշխատողների իրավագիտակցությունը: Դատարաններում, ճիշտ է, փոքրաթիվ, բայց դատական գործեր կան, որոնք վերաբերում են խախտված աշխատանքային օրենքներին»,- ասաց նա:
Տնտեսագետը նշեց նաև, որ դեռ մի քանի տարի առաջ վերոնշյալ խնդիրներն ամբողջականացող օրենքի նախագիծ էին ներկայացրել Ազգային ժողով, բայց դրա ճակատագիրն անհայտ մնաց:
«Պարզ չէ` հիմա այդ նախագիծը որտեղ է, դրա շուրջ քննարկումներ չեն ծավալվում, հասկանալի չէ նաև, թե պառլամենտն ինչու ուշադրություն չի դարձնում: Այն անցել էր միջազգային փորձաքննություն, ստացել էր աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների դրական եզրակացությունը, որ օրենքի ընդունմամբ մեր օրենսդրությունը մի քանի քայլ առաջ կանցնի: Այն նաև տարբեր ձևաչափերով քննարկումների էր ներկայացվել` և՛ քաղաքական հանրության մեր գործընկերների, և՛ պետական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Եվ դրա երկրորդ պլան մղվելը մեզ հիմք է տալիս ասելու, որ գործող իշխանություններն անհրաժեշտ չափով ուշադրություն չեն դարձնում աշխատանքի ոլորտին: Բայց դրան հավուր պատշաճի ուշադրություն դարձնելը ոչ միայն Սահմանադրությունից է բխում, այլ նրանց նախընտրական ու հետընտրական կոչերից էր»,- ընդգծեց Ավետիսյանը: