կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 00:02
Հասարակություն

Հայաստանում ուշադրություն չեն դարձնում մեր երկրի ներսում նույնիսկ ճանապարհային ցուցանակների վրա․ Ոսկանյան

Հայաստանում ուշադրություն չեն դարձնում մեր երկրի ներսում նույնիսկ ճանապարհային ցուցանակների վրա․ Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հիբրիդային պատերազմում մեծ կարևորություն է տալիս տեղանուններին՝ նաև պաշտոնական հաղորդագրություններում Սևանը կոչելով Գյոքչա, Վարդենիսը՝ Բասարգեչար և այլն։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի իր էջում։

Մինչդեռ թշնամու կողմից մեր դեմ մղվող նաև տեղանվանական պատերազմին Հայաստանում ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում՝ մեր երկրի ներսում նույնիսկ ճանապարհային ցուցանակի վրա հինավուրց Գանձակ քաղաքի անվանումը գրելով հայերենի նաև ուղղագրության համար օտարոտի «Գյանջա» ձևով։

Մինչև մենք՝ որպես պետություն և ազգ, չհասկանանք, որ մեր թշնամին բարբարոս է և նույնիսկ տեղանունների մակարդակում է փորձում մեզ զրկել պատմական լեգիտիմության մեր արդար իրավունքից, և համարժեք ու անզուգաչափ չարձագանքենք, ոչինչ չի փոխվի։

Ուստի ճանապարհային ցուցանակի վերևում բերված լուսանկարը մեր Հայրենիքի՝ թշնամու կողմից գաղութացման փաստացի օրինակ է, որը գոնե մեր երկրի տարածքում պետք է դադարի գոյություն ունենալուց և փոխվի հայոց պատմական ու լեզվական ավանդույթին հարիր Գանձակ (Gandzak) ձևով։