Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հուշ-երեկոյին մասնակցեցին Պեկինի և Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիներ (Գերմանիա, Ղազախստան, Կոստա Ռիկա, Վրաստան, Շվեյցարիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Միջոցառմանը ներկա էր «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով չինական կողմի հրավերով ՉԺՀ-ում գտնվող Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Հիշատակի միջոցառման սկզբում ներկաները դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ կատարեցին ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, ինչպես նաև տեղի ունեցավ մոմավառություն։
Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում մեկ րոպե լռությամբ հարգվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո մասնակիցներին ողջունեցին և ելույթով հանդես եկան ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Տեղի ունեցավ «Սողոմոն Թեհլերյան» վավերագրական ֆիլմի դիտում։