Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստը» գրում է. Առաջիկայում լուրջ փոփոխություններ ու փոխատեղումներ են սպասվում ԱԳՆ-ում: Ըստ հավաստի աղբյուրների` առաջիկա ամիսների ընթացքում մի շարք երկրներում գործող դեսպաններ հրաժարական կտան, քանի որ այդ հարցի վերաբերյալ կա հստակ քաղաքական որոշում: Սա պայմանավորված է նրանով, որ իշխանությունները մի շարք հավատարմագրված դեսպանների համարում են «նախորդների կադրերը» կամ «ոչ պրոֆեսիոնալներ», փաստացի վստահության խնդիր կա` նրանց ուղղակի չեն վստահում և անընդհատ մեղադրում են արհեստական անգործության և սաբոտաժի մեջ:
Տեղեկություններ կան, որ վարչապետը ԱԳ նախարարից ցուցակ է պահանջել, որտեղ նշված կլինեն «անցանկալի» և ոչ «սվոյ» դեսպանների անունները:
Մեկ այլ հանձնարարություն Փաշինյանը տվել է թիմակիցներին, որպեսզի դաշտում հարմար թեկնածուներ փնտրեն` առաջիկայում սպասվող նշանակումների համար: Ըստ նույն աղբյուրների՝ դեսպանների թեկնածուների «քասթինգը» համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ի դեպ, թերթի տեղեկություններով՝ ՀՀ դիվկորպուսի մի շարք հին ներկայացուցիչներ տարբեր առիթներով և նեղ շրջանակներում դժգոհություն են հայտնել, որ ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի համագործակցում, անգամ կարծիք չեն հարցնում որևէ լուրջ հարցի վերաբերյալ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: