կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-21 12:46
Տարածաշրջան

Կարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից

Կարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատրիարքական ընտրությունների վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը:

Ըստ Ermenihaber-ի՝ Փայլանը հայցադիմումի մեջ նշել է, որ 23-ը 11-ի հարաբերակցությամբ մարտի 15-ին կայացած ընտրություններում Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոս Բեքչյանը: Իսկ ընտրությունները կայացել են 1863 թվականին ընդունված Ազգային սահմանադրության, Լոզանի պայմանագրի սահմանած օրենքների և կարգերի համաձայն:

Փայլանը հիշեցրել է, որ ընտրություներից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանից «շտապ» մակագրությամբ գրություն է ստացվել, համաձայն որի` ընտրությունն իրավականորեն անվավեր է համարվում: Պատգամավորն ընդգծել է, որ նահանգապետարանի գրությունը հայ համայնքում զարմանքով է ընդունվել և գնահատվել որպես միջամտություն ընտրություններին:

Պոլսահայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել ՆԳՆ նախարարին`

1.  Այս գրությունն գրելիս ի՞նչ օրենքներ են հիմք ընդունվել:

2. Այս գրությունը «շտապ» մակագրությամբ պատրիարքարան հանձնելու հանձնարարականը ո՞վ է տվել:

3. Հայ համայնքում պատրիարքի ընտրությունների գործընթաց սկսելու համաձայնության առկայության պարագայում այս միջամտության իրական պատճառը ո՞րն է: