Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթ, որի միջոցով համապատասխան հանձնաժողովները, կոնկրետ ընթացակարգերի համաձայն, պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Ինչպես հայտնի է, իշխանությունները բավական ակտիվ են այս գործընթացում և ամեն կերպ փորձում են սեփական թեկնածուներին, ինչ գնով էլ լինի, դարձնել տնօրեն։
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ամեն ինչ չէ, որ իշխանությունների սրտով է ընթանում։ Բանն այն է, որ կան իշխանությանը «ոչ հաճելի» տնօրեններ, որոնք պրոֆեսիոնալ են և ունեն բազմամյա փորձ, իսկ վերջին մրցույթներն անցել են առանց որևէ խնդրի։ Ավելին, քանի որ նրանք դպրոցական կոլեկտիվում ևս ունեն բավական լուրջ աջակցություն, ուստի նրանց չվերընտրվելու ոչ մի տարբերակ գրեթե չկա։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման դեպքերի համար իշխանություններն իրենց համար պահեստային տարբերակ են մշակել, ըստ որի, նման տնօրենների դեպքում փորձում են հրապարակ բերել տարբեր մութ պատմություններ, գործարքներ, ընդ որում, նույնիսկ այնպիսիք, որոնք այդ տնօրեններից առաջ են եղել, և դրանց հիման վրա քրեական գործեր «կարել»։
Այսինքն, հասկանալով, որ օրինական և սահմանված կարգով ոչ մի տարբերակ չունեն ազատվելու «անցանկալիներից», առաջին պլան են բերում իրենց սիրելի գործելաոճը։ Ի դեպ, այս ճանապարհով իշխանությունները փորձում են կա՛մ ձերբազատվել այդ մարդկանցից, կա՛մ շանտաժով «սվոյ» դարձնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում