Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանին եւ Սուրեն Քրմոյանին աշխատանքից ազատելու պատճառը եղել է զուտ քաղաքական: Ի դեպ, դա փաստացի ակնարկել է նաեւ արդարադատության նախարարը՝ նշելով. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, շրջանառվող այն տեղեկությունը, թե փոխնախարարներն ազատվել են, որովհետեւ Ամանորի տոներին չեն անսացել վարչապետի հորդորին եւ ՀՀ սահմաններից դուրս են նշել Նոր տարին, ընդամենը շղարշային պատճառաբանություններ են. փոխնախարարներն իրենց անմիջական վերադաս Արտակ Զեյնալյանին նախապես տեղեկացրել են այդ մասին:
Ստացվում է, որ երկու պրոֆեսիոնալ փոխնախարարները, որոնց ուսերին էին նախարարության կողմից ողջ օրենսդրական նախաձեռնություններն ու ընդհանուր փաթեթների կազմումը, իրենց պաշտոններից ազատվել են ընդամենը իշխանության թիմում «սվոյ» չլինելու պատճառով:
Նշենք, որ եւ՛ Քրմոյանը, եւ՛ Հովհաննիսյանը փոխնախարարներ էին նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետ եղած ժամանակ, ավելին՝ Քրմոյանը փոխնախարար է եղել դեռեւս Հովիկ Աբրահամյանի օրոք»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: