|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն անդրադարձել է նախագահ Դոնալդ Թրամփի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Միացյալ Նահանգների ղեկավարը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից՝ փոխարենն օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը:
«Արդեն երրորդ տարին անընդմեջ Թրամփը հավուր պատշաճի չի դատապարտում Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը:Այս քաղաքականությունը սկզբնավորվել է Անկարայում՝ թուրք բռնապետերի կողմից, իսկ հետո ամերիկյան նախագահներն այն կիրառել են Վաշինգտոնում: «Սկզբում Ամերիկան» խոստումը տված Թրամփը Հայոց ցեղասպանության հարցում առաջնորդվում է «սկզբում Թուրքիան» սկզբունքով: Խոստանալով պայքարել քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումների դեմ՝ Թրամփն աջակցեց օտարերկրյա ռեժիմին՝ փոխարենն ազնվորեն ոգեկոչեր մեկդարյա պատմություն ունեցող հանցագործության հիշատակը: Նա խոստացել էր վերականգնել Միացյալ Նահանգների՝ առաջնորդի դերը, սակայն փոխարենն օտարերկրյա բռնապետությանը զիջեց ամերիկյան բարոյական արժեքները: Այժմ մենք հայացքն ուղղում ենք Կոնգրեսին՝ հույս ունենալով, որ այն կցուցաբերի այն առաջնորդությունը, ինչը չկարողացավ անել Սպիտակ տունը»,-ասել է ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: