|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Տաջիկստանի գործընկեր Սիրոժիդին Մուհրիդդինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը: Նա նշել է, որ Թուրքիան ի սկզբանե ունեցել է հստակ դիրքորոշում Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ` դա համարելով սխալ քայլ:
«Այս պատժամիջոցները վնասում են իրանցի ժողովրդին, իսկ մյուս կողմից` տարածաշրջանում լարվածություն առաջացնում: Դրանք ծայրաստիճան վտանգավոր քայլեր են: Մենք դեմ ենք նման մոտեցումներին: ԻՊ-ի կողմից վնաս է հասցվել Իրաքից եկող գազամուղներին: Դրանք վերանորոգելու համար ժամանակ է պետք: Այժմ ԱՄՆ-ն միակողմանի որոշում է կայացնելու և բոլոր երկրներին ասելու է` դրա տակից ինքներդ դուրս եկեք: Բացի այդ` Իրանի փոխարեն ասել, թե որ երկրներից է պետք նավթ գնել, նշանակում է, որ նրանք անցնում են չափը: Այդ դո՞ւ ես այլ երկրների անունից բանակցում»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը: