|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքում գործողության ճանապարհային քարտեզի իրականացումն արագացել է, քանի որ ԱՄՆ-ը փոխել է իր վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ: Թուրքական hurriyetdailynews.com-ի տեղեկացմամբ` այդ մասին փետրվարի 6-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Անցյալի համեմատ` այդ գործընթացն արագացել է: Մասնավորապես` ԱՄՆ-ի վարչակազմը եւ պետքարտուղարությունը պահանջում են անմիջապես իրականացնել այդ ճանապարհային քարտեզը», - ասել է նախարարը Վաշինգտոնում թուրքական մամուլի ներկայացուցիչներին:
Հարկ է նշել, որ Թուրքիան, ԱՄՆ-ը և Եվրամիությունը Մանբիջի քրդական միավորումները համարում են ահաբեկչական, թեև ԱՄՆ-ը նրանց զենք էր տրամադրում ընդդեմ «Իսլամական պետության» զինյալների: