կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-29 15:32
Տարածաշրջան

ԱՄՆ-ի դիրքորոշումը զինատեսակների հարցում հակաօրինական է. Չավուշօղլու

ԱՄՆ-ի դիրքորոշումը զինատեսակների հարցում հակաօրինական է. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ֆ-35 և Ս-400 զինատեսակների թեմայով` ԱՄՆ-ի դիրքորոշմանը:

«Մենք Ռուսաստանի հետ համաձայնություն ունենք: Թուրքիան ՀՕՊ համակարգերի կարիք ունի, մի շարք երկրների հետ բանակցել ենք այդ թեմայով: Որոշ երկրներ չցանկացան մեզ վաճառել, իսկ Ռուսաստանը համաձայնեց, և համաձայնագիր կնքեցինք: Այժմ քննարկում ենք, թե երբ ենք ստանալու դրանք և ինչ ակնկալիքներ ունենք: Սկզբունքայնորեն երկու երկրների միջև կնքված համաձայնագրին երրորդ երկրի ընդդիմանալը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մենք կապված ենք Ռուսաստանի հետ այդ համաձայնագրով: Երրորդ երկրի վաճառելու մասին խոսք չկա: Մենք մեր կարիքի համար ենք գնել դա»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Sputnik-ի թուրքական ծառայությունը: