|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Միացյալ Նահանգները մեծացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության համար վարձատրման չափը. հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ պետդեպարտամենտն ԻՊ-ի նոր առաջնորդի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար վարձատրման չափն ավելացրել է մինչև 10 միլիոն դոլար», – ասել է Պոմպեոն:
Մասնավորապես, նշվում է՝ հետախուզվում է Ալ-Մաուլը, որը նաև հայտնի է Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրաշի անունով: Ըստ Միացյալ Նահանգների, նա ԻՊ-ի առաջնորդ է դարձել 2019թ.-ի հոկտեմբերին՝ ԱՄՆ-ի գործողությունների արդյունքում ԻՊ նախորդ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զոհվելուց հետո: