կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-12 17:01
Հասարակություն

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանն արդյունավետ շփումներ է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանն արդյունավետ շփումներ է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանը պետք է ավելի ակտիվ գործի: Այս մասին, ըստ «Արմենպրես»-ի, լրագրողների հետ զրույցում նշեց վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի  խորհրդարանը նոր շունչ կհաղորդի կազմակերպությունում իր մասնակցությանը, կակտիվացնի համագործակցությունը:

«Աշխատանքային այցի ընթացքում շատ արդյունավետ շփումներ են եղել ռուսական, հունական պատվիրակությունների հետ: Շփումներ են եղել Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Եղել է ծանոթություն այն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դերակատարների հետ: Ես կարծում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչները պետք է ակտիվ աշխատեն: Այդ ակտիվ շփումները, աշխատանքը հնարավորություն կտա հետագայում բացառել անհասկանալի գործողություններ, կանխել Հայաստանի շահերի տեսանկյունից անբարենպաստ, ոչ արդյունավետ քայլերը»,- ասաց Անուշ Բեղլոյանը:

ՍԾՏՀ ԽՎ աշխատանքային նիստը կայացել է 2019 թվականի մարտի 5-7-ը Ստամբուլում:  Հայաստանից մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը: