|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա նախարար Արարատ Միրզոյանի և Լազար Կոմանեսկուի հանդիպումը։
* Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը։ Կազմակերպությունում Հայաստանի նախորդ նախագահությունը եղել է 2018թ. առաջին կեսին։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՀՀ ԱԳ նախարարի և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը կկայանա ԱԳՆ-ում հուլիսի 1-ին, ժ. 15:00։ Հանդիպման լուսաբանմանը հրավիրվում են ՀՀ ԱԳՆ-ում տարեկան հավատարմագրում ունեցող ԶԼՄ լուսանկարիչները և օպերատորները։
Հանդիպման լուսաբանմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ ԱԳՆ ժամանել ժ. 14:40 և ներկայացնել ԱԳՆ տարեկան հավատարմագրման վկայականը։