կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 12:22
Տարածաշրջան

Կարո Փայլանը բողոքի նոտա է հղել Թուրքիայի մշակույթի նախարարություն

Կարո Փայլանը բողոքի նոտա է հղել Թուրքիայի մշակույթի նախարարություն

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանը փոքրամասնությունների համայնքային ընտրությունների հետ կապված Վաքըֆների ընդհանուր տնօրինության հրապարակած շրջաբերականի վերաբերյալ բողոք է հղել Թուրքիայի մշակույթի նախարարություն: Այս մասին Փայլանը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում:

«Փոքրամասնական համայնքային հաստատութիւններու ընտրութիւնները վեց տարիէ ի վեր չեն կայանար, որովհետեւ ընտրական կանոնադրութիւնը ջնջուած է 19 յունուար 2013-էն ի վեր։ Վաքըֆներու ընդհանուր տնօրէնութիւնը, ի դերեւ հանելով ժողովրդավարական լուծում ակնկալող փոքրամասնական համայնքներուն յոյսերը, հրապարակեց շրջաբերական մը, որով «վարչութիւնները՝ մահուան կամ հրաժարումի հետեւանքով թափուր մնացած տեղերը պիտի կարենան լրացնել նշանակումի ճանապարհով»։ Այս նիւթին շուրջ հարցապնդում մը ուղղեցինք մշակոյթի ու զբօսաշրջութեան նախարար Մեհմետ Նուրի Էրսօյին»,- գրել է նա: