|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրոյով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց: Հայտարարեց, որ «Այբ»-ի ծրագիրը վատն է, հետո «Այբ»-ի հետ պայմանագիր կնքեց:
Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք Մշակույթի նախարարության աշխատողներին անձամբ հսկելով: Մեզ ասացին, որ նա, իբր պատահաբար, ժամը 6-ից «մի քիչ» պակաս իջնում է ներքև՝ մուտքի մոտ՝ տեսնելու, թե ով է գործից փախչում: Ոմանք ստիպված են եղել բացատրագրեր գրել՝ ժամանակից շուտ գնալու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: