Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել Ռուսաստան-Բելառուս տանդեմում: Եթե նկատեցիք` Սոչիում Պուտին-Լուկաշենկո 2 օր տեւած բանակցություններից ոչ մի արտահոսք չեղավ. գրում է «Հրապարակ» թերթը:
Միայն Բատկան հարցին` որքանո՞վ եք պատրաստ միավորվել Ռուսաստանի հետ, մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Այնքանով, որքանով պատրաստ են ժողովուրդները», այսինքն` պատրաստ չենք»,- արձանագրեց մեր աղբյուրը:
Ինչքա՞ն կտեւի այդ սագան, չէ՞ որ դրանից կախված` ՀԱՊԿ քարտուղարի խնդիրը եւս մնում է օդում։ «Դե, հիմա Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արեւմուտքի հետ, Պուտինը համբերատար սպասում է. առջեւում Բելառուսի ընտրություններն են, եւ չի բացառվում, որ, Ուկրաինայի նման, Ռուսաստանը կտրուկ դնի` կա՛մ-կա՛մ»:
Բելառուսի ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու Զասն ասել է` կարող են հարցը լուծել առանց կոնսենսուսի, առանց Հայաստանի։ «Հնարավոր չէ նման բան՝ դա կլինի կոնսենսուս «պա բելառուսկի»` ավանտյուրա, որովհետեւ առանց կոնսենսուսի հարցը լուծելու համար եւս կոնսենսուս է պետք՝ ՀԱՊԿ կանոնակարգն է այդպես պահանջում։
Այսինքն, Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որ այդ հարցն առանց իրեն լուծվի, իսկ Հայաստանը նման համաձայնություն երբեք չի տա։ Մինչեւ ապրիլ հարցը պարզ կլինի։
Ի դեպ, քննարկվում է նաեւ ՀԱՊԿ կանոնակարգը փոխելու հարցը, այդ թվում եւ գլխավոր քարտուղարի անսպասելի հրաժարականի եւ մյուս դեպքերի մասով, չի բացառվում՝ խնդրի լուծման գնան հենց այդ ճանապարհով»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: