|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Euro NCAP-ի փորձագետները կազմել են 2019-ի ամենաանվտանգ մեքենաների վարկանիշը. հայտնում է РИА Новости-ն:
Այսպես` «Լավագույն փոքր ընտանեկան մեքենա» անվանակարգում լավագույնը դարձել է Mercedes-Benz A-Class-ը, որը կարող է 96 տոկոսով ապահովել մեծահասակ ուղևորների անվտանգությունը: Երկրորդ տեղում է նորացված Ford Focus-ը, իսկ երրորդում` Nissan Leaf-ը:
«Մեծ ընտանեկան մեքենա» անվանակարգում լավագույնն է դարձել Audi A6-ը: Երկրորդ տեղում է Mazda 6-ը, իսկ երրորդում` Volvo V60-ը:
Քրոսովերների շարքում ամենաապահովը ճանաչվել է BMW X5-ը` և' մեծահասակների, և' երեխաների անվտանգության առումով: Երկորդ տեղում է Volkswagen Touareg-ը, երրորդում` Jaguar I-Pace-ը: