կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-02-05 17:57
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում` փետրվարի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 5-ի ցերեկը, 6-7-ին, և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ին և 9-ին սպասվում է թույլ անձրև: