|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ոստիկանության բյուջեի կատարողականը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց նրան: Նա նախ նշեց, որ գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ արագաչափերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ամենակարճ ճանապարհներից մեկը՝ որոշ ընտանիքների դարձնելով մուլտիմիլիոնատերներ: «Ես կուզենայի Ձեր գնահատականը` ի՞նչ է արվելու, քանի որ տարբեր թփերի տակ դրված այդ արագաչափերը թալանելու համար են, ինչը պրիմիտիվ ջեբկիրություն է»,- ասաց պատգամավորը և հստակեցրեց հարցը՝ ի՞նչ է լինելու, տուգանքնե՞րն են նվազելու, խաղի կանոննե՞րն են փոխվելու:
Օսիպյանը պատասխանեց, որ հասարակությանը շատ հուզող և հետաքրքող հարց է: «Այս մասին մենք ունենք առաջարկություններ, ներկայացնելու ենք կառավարությանը: Ուսումնասիրել ենք թե' հարևան երկրների, թե' մյուս երկրների պրակտիկան»,- ասաց նա:
Ոստիկանապետի խոսքով՝ տուգանքների չափերի նվազեցում է լինելու:
«Շարժական արագաչափերի վերանայման խնդիր է լինելու: Մեր հանրության մտահոգությունը տեսանկարահանող սարքերին ավելի շատ է վերաբերում, բայց դա չի նշանակում, որ չենք անդրադառնալու արագաչափերին»,- եզրափակեց նա: