Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ Հ.Յ. Դաշնակցութեան կազմակերպական կանոնների յօդւած 20-ի, «Ընդահանուր ժողովը Հ.Յ.Դաշնակցութեան կամքը ներկայացնող գերագոյն ժողովն է, որի որոշումները անառարկելի ու պարտադիր են կուսակցութեան բոլոր ժողովների, բոլոր մարմինների և բոլոր ընկերների համար: Ընդհանուր ժողովը գերագոյն պահակն է Դաշնակցութեան գաղափարաբանութեան և բարոյական ըմբռնումներին»:
Այս «Պարտադիր» բառը, որոշ ոչ կուսակցական շրջանակների կողմից անախորժ մեկնաբանութեանց տեղիք են տալիս, կարծելով որ այդ պարտադրանքը գալիս է կուսակցութեան «վերնախաւից» և կամ մի ինչ որ բռնակալի կամքն է, որ դրւում է կուսակցականների ուսերին: Մինչդեռ Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովի այս պարտադրանքը, ինչպէս որ միշտ էլ ասւել է, գալիս է «վար» ից դէպի «վեր», և ոչ թէ «վեր»ից դեպի «վար», այսինքը Ընդհանուր ժողովը նախ լսում է շրջանների ընկերների ու մարմինների տեսակէտները և ի մտի ունենալով ամենքի կարծիքները, պահանջներն ու դիտողութիւնները, ապա երկար մտքերի փոխանակումներից յետոյ կայացնում է իր որոշում, որը ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովի մասնակիցների ներքուստ լիարժեք համոզումների արդիւնք և ոչ թէ նրանց պարտադրւածի հետեւանք:
Ճիշտ այնպէս ինչպէս, մեր հայրենի բնութեանը պատկանող 28 գետեր ու գետակներ լափին տալով իրենց ջրերը լցնում են Սևանա լիճը, որտեղ այդ ջրերի խառնուրդից առաջանում է Հրազդան գետը, որը որպէս կենսատու աղբիւր, իր ոռոգմամբ կեանք է պարգևում Հայաստանին, այնպէս էլ աշխարհի զանազան վայրերում գտնւած Հ.Յ.Դաշնակցութեան շարքերն Ընդհանուր Ժողովի օրակարգը ստանալուց յետոյ իրենց քննակումների բանաձևերը ուղարկում են Ընդահանուր Ժողով որտեղ խառնւելով միմիանց հետ, նոր ծիլ են արձակում և վերջնական կերպարանք ստանալով, դառնում են Դաշնակցական միտք ու կամք և որպէս կենսատու գետ յորդում են դէպ շրջաններ և հիմք ծառայում իրենց գալիք գործունէութիւնների համար:
Ըստ Դաշնակցութեան աստիճանական կարգի սկզբունքների, բոլոր ընկերներն ու մարմինները պատասխանատու են իրենց գերադաս մարմիններին ու ժողովներին, սակայն Ընդհանուր Ժողովը պատասխանատու չէ ոչ ոքի առջև, որոհետև ինքն է միակ հեղինակութիւնն ու իշխանութիւնը և, իր կայացրած որոշումների ու վճիռների համար, պատասխանատու է միայն հայոց պատմութեան առջև, իսկ շրջաններից ընտրւած ժողովին մասնակցող պատգամաւորները ժողովի ընթացքում ազատ ու անկաշկանդ են որևէ կանոնագրային սահմանափակումից և ոչ ոք չի կարող նրանց մտքի ու խղճի ազատութեան վրայ արգելք դնել և քւէի վրայ ազդեցութիւն բանեցնել:
Դաշնակցական բոլոր ժողովները, մարմիններն ու ընկերները, պարտաւոր են քայլել այն ուղղութեամբ միայն որ ճշտել ու սահմանել է Ընդհանուր Ժողովը, իսկ ինքը, Ընդհանուր ժողովն, իր ընթացքը որոշում է առանց որևէ պարտաւորութեան և ազատ ու անկախ կերպով:
Ահա այսպիսի ազատ ու անկաշկանդ պայմաններում է, որ Հ.Յ.Դ.ի Ընդհանուր Ժողովը իր «Դաշնակցական» որոշումներն է կայացնում, ի խնդիր հայ ժողովրդի բարօրութեան, ազատութեան և իր դարերի իղձերի իրականացման և վերջում որոշումների գործադրման համար ընտրում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրո:
Համաձայն Հ.Յ.Դաշնակցութեան ապակենտրոն սկզբունքների, ընդհանրական բնոյթ կրող քաղաքական որոշումների իրագործողը Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրոն է, իսկ Հայաստանին և շրջաններին վերաբերող որոշումնրի իրագործողներն են Հայաստանի և շրջանների պատասխանատու մարմինները, Բիւրոյի հետ համախորհուրդ:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
8-1-2018