կարևոր
2287 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-19 18:37
Հասարակություն

Դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգվեց, օրակարգը՝ չհաստատվեց

Դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգվեց, օրակարգը՝ չհաստատվեց

Դատավորների ընդհանուր ժողովն այսօր չկարողացավ ընտրել ԲԴԽ դատավոր-անդամ։

ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չի հաստատվել եւ նիստը հետաձգվել է:

Նշենք, որ օրակարգին կողմ է քվեարկել 77 դատավոր, դեմ՝ 99։

Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն եւ, ըստ այդմ, ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ։ ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության օրակարգով դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, սակայն ծանուցումներ չեն ստացել Երեւանի քրեական եւ քաղաքացիական դատարանների դատավորները:

Նշենք, որ Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի հայց է ներկայացրել դատարան: Նա պահանջում է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել եւ որպես հետեւանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Բալայանի ներկայացրած հայցն՝ ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի, սակայն մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։