կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 16:28
Տնտեսական

Լավ է, որ չի իրականացվել «Հյուսիս-հարավ» ծրագիրը, դրանով կանխվել է կոռուպցիան. Փաշինյան

Լավ է, որ չի իրականացվել «Հյուսիս-հարավ» ծրագիրը, դրանով կանխվել է կոռուպցիան. Փաշինյան

«Ես այդ մոտեցումը չեմ ընդունում. ի՞նչ է նշանակում` ծրագիրն իրականացրել ենք: Ի՞նչ ենք իրականացրել, բռնել, թալանել ենք «Հյուսիս-հարավ» ծրագիրը: Ու լավ է, որ չի իրականացվել, որովհետև չիրականացնելով` առաջին հերթին կանխվել է կոռուպցիան, և ես դրա մասին խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից: Մենք ունենք քաղաքական մոտեցում, և այդ քաղաքական մոտեցումն իրականացվելու է»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր բաղադրիչներից է համարել աշխատավարձերի բարձրացումը:

«Դա մենք, ըստ էության, արդեն իրականացնում ենք: Ֆորմալ առումով չենք ասում՝ աշխատավարձը բարձրացվեց այսքան, համահարթ և համատարած, բայց այսօր պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման հստակ գործընթաց: Ցավոք` ոչ համատարած, բայց համատարածությունը կախված է արդյունավետության բարձրացման փոփոխությունների տրամաբանությունից, որովհետև մենք ֆինանսավորումն ավելացնում ենք համաչափ, բայց, ցավոք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում: Հիմա, օրինակ, մեզ մոտ կան նախարարություններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շոշափելի բարձրացում են ունեցել, և կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բյուջեում մենք աշխատավարձի բազայի հետ կապված ոչ մի փոփոխություն չենք արել»,- նշեց նա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ պետական կառավարման համակարգում աշխատում են մարդիկ, որոնք կարողություններ չունեն, և կարողություններ ունենալու համար պետք է բացել նոր նախարարություններ՝ նոր աշխատավարձերով, նոր հաստիքներով, ընդ որում` նրանք ոչ մի պատասխանատվություն չունենան հանրության առջև: