կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-12-13 10:13
Քաղաքական

Ուղերձ՝ Ռուսաստանից․ «168 Ժամ»

Ուղերձ՝ Ռուսաստանից․ «168 Ժամ»

«168 ժամը» գրում է. « «ՌԴ նախագահը  չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում, հաղթելու կապակցությամբ։ Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ։ Այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրանք կարձագանքեն։ Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների մասին»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ առաջին կարգի պետական  խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ռուսական կողմը հապաղում շնորհավորել իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Նրա խոսքով՝ տարբեր պատճառներ կարող են լինել այս ուշացման համար: Մեր դիտարկմանը, թե նախկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի կապակցությամբ, Մոդեստ Կոլերովն արձագանքել է՝ ասելով, որ՝ այո՛, ստեղծված իրավիճակի համար կան պատճառներ։

Ռուս փորձագետն ասել է, որ ստեղծված իրավիճակը պետք է որ կապված լինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման հետ։

Իսկ  գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի գնահատմամբ՝ սա բացառիկ հանգամանք է հայ-ռուսական հարաբերությունների դեպքում, թեև պրակտիկայում նորմալ է, երբ շնորհավորանքները կարող են ուշանալ։ Բայց, նրա խոսքով, եթե շնորհավորանքի ավանդական մակարդակը ու ժամկետները փոխվում են, դա ազդանշան է, որ հարաբերություններում կա խնդիր, անվստահություն։

«Այնուամենայնիվ, սա ուղերձ է, որ կա խնդիր: Եթե նույնիսկ շնորհավորանք լինի, ապա ռուսական կողմն արդեն իսկ փոխանցեց իր ուղերձը, և ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, տեղյակ են, թե հարցն ինչումն է»,- ասել է Ալեքսանդր Ռարը»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: